Պատմական հայ ճարտարապետություն: Մաս Ա. Տեկորի տաճարը

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թ. Թօրամանեան. Պատմական հայ ճարտարապետութիւն: Մաս Ա. Տեկորի տաճարը (Ուսումնասիրութիւն). - Տփխիս, 1911, տպարան «Հերմէս»: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Շապիկը սպիտակավուն ողորկ ամուր թղթից է: Կազմերեսները նկարազարդ են: Առաջին կազմերեսին սև ու կարմիր տառերով տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Կռնակին սոսնձված է սպիտակ ողորկ ամուր թուղթ: Առաջին տիտղոսաթերթի վերևի մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, կենտրոնում՝ «Редакция газеты Мшак» մանուշակագույն թանաքով կնիքը: Երկրորդ տիտղոսաթերթի կենտրոնում՝ ձախից, նույնպես կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Մշակ լրագրի յարգելի խմբագրութեանը. Թ. Թօրամանեանից» սև թանաքով ընծայագիրը: Երկրորդ տիտղոսաթերթին հաջորդում է ճակատանկար՝ տիկին Վարսենիկ Կարանյանցի սև-սպիտակ պատկերով: Գրքում կան բազմաթիվ նկարներ, գծապատկերներ: Վերջին էջ 106-ի ձախ լուսանցքում ևս կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած են, եզրերը՝ թեթևակի մաշված: Հեղինակ՝  Թորամանյան Թ. Էջ՝  (Ա-ԻԲ),106, նկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1911 Լայնություն (սմ)՝  18,6 Երկարություն (սմ)՝  24,2 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/143-2