Պատմություն Առաքել վարդապետի Դավրիժեցվո: Սակս դիպվ...
Պատմություն Առաքել վարդապետի Դավրիժեցվո: Սակս դիպվածոց Հայաստանյաց և գավառին Արարատա և մասին Գողթան գավառի
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ: Սակս դիպուածոց Հայաստանեայց և գաւառին Արարատայ և մասին Գողթան գաւառի
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ: Սակս դիպուածոց Հայաստանեայց և գաւառին Արարատայ և մասին Գողթան գաւառի, սկսեալ ի ՌԾԴ. թուականէն Հայոց մինչ ի ՌՃԺԲ. թ.: Ըստ ձեռագիր օրինակին արտագրելոց ծախիւք եւ հսկողութեամբ հեղինակին. Տպեալ հրամանաւ Սինօդի Ս. Էջմիածնի. - Ի Վաղարշապատ, 1884, ի տպարանի Սրբոյ Կաթուղիկէ Էջմիածնի: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին կազմերեսի դարձերեսին՝ Հովհ. Թումանյանի մակագրությունը մատիտով՝ «Քօռօղլի և Գզիր օղլի Մուստաֆաբեկ. 64»: Կռնակը սև՝ մուգ կապույտ երանգով կաշվից է, վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված է հեղինակի անունը, իսկ ներքևի մասում՝ «Յ. Թ.» անվանատառերը: Վերջին էջ 524-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջեր 4, 8-9, 25, 27, 64-65, 69, 140 կան Հովհ. Թումանյանի ընդգծումները, գծանշանները և մակագրությունները մատիտով: Կազմի անկյունները և կռնակը թեթևակի մաշված են, տեղ-տեղ՝ խունացած, բազմաթիվ էջերին կան սնկահետքեր և այլ բնույթի մանր կեղտաբծեր:
Հեղինակ՝ Առաքել ԴավրիժեցիԷջ՝ /2/, 524Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1884Լայնություն (սմ)՝ 18Երկարություն (սմ)՝ 25Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/89