Պատմություն Սասանյան տերության

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն Սասանեան տերութեան Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Թ. Նէօլդէքէ. Պատմութիւն Սասանեան տերութեան. Ծանօթութիւններով և յաւելուածով թարգմանեց Ն. Քարամեան. - Վաղարշապատ, 1896, տպարան Մայր Աթոռոյ Սրբոյ Էջմիածնի: Շապիկը մոխրականաչավուն ողորկ բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է սև մանր նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի կենտրոնում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Երկու կազմերեսների դարձերեսներին տպագրված է հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի կենտրոնում՝ աջից, և վերջին էջ 96-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Էջերը կտրտված չեն: Կազմերեսները խունացած են ու մասամբ մաշված: Հեղինակ՝  Նեոլդեքե Թ. Թարգմանիչ՝  Քարամյան Ն. Էջ՝  96 Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1896 Լայնություն (սմ)՝  13,3 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/370