Պատմություն վարուց և մահվան Սրբոյն Մեսրոպա վարդապետի մերոյ թարգմանչի

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Պատմութիւն վարուց եւ մահուան Սրբոյն Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Ղուկասեան մատենադարան: ԺԳ. Կորիւն. Պատմութիւն վարուց եւ մահուան Սրբոյն Մեսրոպայ վարդապետի մերոյ թարգմանչի. - Թիֆլիս, 1913, տպարան Ն. Աղանեանի: Շապիկը բաց մանանեխագույն ողորկ թղթից է: Առաջին կազմերեսին տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, վերջին կազմերեսին՝ հրատարակչի ազդագիրը: Տիտղոսաթերթի վերևի մասում կա սև թանաքով ընծայագիր՝ «Ազիզ ախպօրս Արտիկին իր Համլիկը: Թիֆլիսում. «Գրաբար սովորիր»: Սրա դարձերեսին տպագրված է «Ի յաւերժական յիշատակ Աւետիքայ Բալայեան Ղուկասեանց Շուշեցւոյ» նվիրագիրը, իսկ տիտղոսաթերթին հաջորդող էջի վրա՝ «Յիշատակ Հայ գրերի գիւտի 1500 ամեայ եւ հայկական տպագրութեան 400 ամեայ Յօբելեանի 412-1912; 1512-1912»մակագրությունը, որին հաջորդում է 2 ճակատանկար՝ Ս. Մեսրոպի ու Ս. Սահակի պատկերներով: Ս. Մեսրոպի ճակատանկարի դարձերեսին և վերջին էջ 72-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Կազմերեսները խունացած և մանսատված են, գիրքը նույնպես մասնատվում է: Հեղինակ՝  Կորյուն Էջ՝  /2/, 72, 2 թ. դիմանկ. Նյութը՝  թուղթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1913 Լայնություն (սմ)՝  13,5 Երկարություն (սմ)՝  20,3 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/174