Պատմվածքներ Պակիստանի մասին

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, եզրով, բաղկացուցիչ՝ դարչնագույն ստվարաթուղթ, կողը՝ կանաչ գործվածք: Կազմի ողջ մակերեսին թեմատիկ նկար է. պատկերված է Պակիստանի քարտեզը և բռունցքը վեր պարզած տղամարդ՝ հագին ազգային սպիտակ հագուստ և գլխանոց: Ներքևում շագանակագույն գլխատառերով գրված են գրքի տվյալները: Կողը համր է, ֆորզացը՝ երկնագույն է: Անվանաթերթին գրքի տվյալներն են՝ կենտրոնում՝ թեմատիկ նկար, դարձերեսին գրքի տվյալներն են ռուսերեն: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարազարդումներով: Հեղինակ՝  Նիկոլայ Տիխոնով Թարգմանիչ՝  Ա. Ղուկասյան Էջ՝  112 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1954թ. Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  20,8 Նկարիչ-Ձևավորող՝  Վ. Բոգատկին Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3541