Պատշգամբ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է պատշգամբ։ Պատշգամբը փայտից է, ունի հարթ հատակ։ Նրա մի կողքը ծածկված է ներկված փայտից, մի հատվածը պատուհանի է վերածված։ Պատշգամբի վերին խորանները փայտից են, ունեն գեղեցիկ բուսանախշ։ Խորաններից մեկը ամբողջական չէ։ դեպի պատշգամբ է բացվում փայտյա երկփեղկ դուռը։ Պատշգամբի երկու կողքերին պատուհաններն են, որոնք ունեն պարզ մետաղացանց։ Քիվի մասում արված են ատամնաշարեր, որոնց վրա փոքրիկ խորանների մեջ բուսանախշեր են արված։ Պատշգամբն ունի երկթեք ծածկ։ Տունը տուֆակերտ է։ Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Չափս՝  6.1*6.1 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3176/46 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-176