Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք: Կուինտոսի Որատեայ Փլակկոսի Արուեստ քերթողական
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Համակազմ երկու գիրք: Գիրք 1՝ Պոբլիոսի Վիրգիլեայ Մարովնի Մշակականք. Թարգմանեալք ի չափս հայկականս եւ համառօտ մեկնութեամբք բացայայտեալք ի Հ. Արսենէ Կոմիտասայ Բագրատունիոյ Մխիթարեան վարդապետէ; Գիրք 2՝ Կուինտոսի Որատեայ Փլակկոսի Արուեստ քերթողական . Թարգմանեալ ի չափս հայկականս եւ համառօտ մեկնութեամբք բացայայտեալ ի Հ. Արսենէ Կոմիտասայ Բագրատունիոյ Մխիթարեան վարդապետէ. - Ի Վենետիկ, 1847, ի վանս Սրբոյն Ղազարու: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները պատված են գունազարդ ողորկ թղթով՝ կանաչ հիմնագույնով ու սև մանր ալիքաձև բծերով: Առաջին կազմերեսի դարձերեսին կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը դարչնագույն կաշվից է, վրան ոսկեգույն տառերով դրոշմված է վերնագիրը: Գրքում կա ճակատանկար՝ Վիրգիլիոսի պատկերով: Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը կա նաև գիրք 1 էջ 7-ի վերևի լուսանցքում և գիրք 2 վերջին էջ 48-ին հաջորդող թերթի դարձերեսին: Կազմերեներն ու կռնակը մասամբ մաշված են:
Հեղինակ՝ Վիրգիլիոս, Պուբլիոս Մարոն; ՔվինտոսԹարգմանիչ՝ Արսեն Կոմիտաս ԲագրատունիԷջ՝ 1` 128; 2` 48Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1847Լայնություն (սմ)՝ 18,3Երկարություն (սմ)՝ 26,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/600-1; 536/600-2