Պուշկինը դիմանկարներում և նկարազարդումներում

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Пушкин в портретах и иллюстрациях Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ ամբողջական, շուրջգործվածքյա, եզրով, կապույտ: Կրկնակի ուղղանկյուն շրջանակի մեջ, որի չորս կողմում կան դաջվածքներ, բանաստեղծի կիսադեմն է, որը ներքևի մասում ունի ծաղկաշղթա: Մի փոքր ներքև՝ ոսկեզօծ, մեծ տառերով գրված է բանաստեղծի ազգանունը: Կողը բաժանված է չորս մասի, որտեղ գրված են գրքի տվյալները: Ֆորզացը՝ համր, դեղնավուն: Տիտղոսաթերթին՝ կապույտ տառերով գրքի մատենագիտական տվյալներն են: Գիրքն ունի ճակատանկար՝ բանաստեղծի դիմանկարով: Գրքում տեղ են գտել բանաստեղծի ստեղծագործությունների թեմաներով բազմաթիվ նկարներ: Հեղինակ՝  Մ. Կալաուշին Էջ՝  373 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինգրադ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1956թ. Լայնություն (սմ)՝  22 Երկարություն (սմ)՝  29,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 5743