Ջահ

Թեմա՝  Լուսավորության / ջեռուցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսավորության պարագաներ Տեսակ/ժանր՝  Ջահ Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Լամպը կախովի է:Բաղկացած է երկու մասից՝ ջահից և լուսամփոփից: Լուսամփոփը ջարդված,վերականգնված է: Ծածկված է բուսական նկարազարդումներով:Վերևում կանաչ գույնի շրջանաձև զարդագոտի է գնում, որի վրա ոսկեգույն տերևներ են նկարված: Ներքևում դարչնագույն ֆոնի վրա գազարագույն կակաչներ են պատկերված: Ջահը պատրաստված է մետաղից: Միջնամասում ունի մեծ օղակ, որին միացված են դեպի վերև բարձրացող երեք մետաղե թիթեղներ՝ կակաչների զարդանախշերով, և դեպի ցած իջնող երեք մասից բաղկացած երկարավուն մետաղական թիթեղներ,շղթաներ, որոնք ներքևում միանում են մեծ զանգականման գմբեթի: Նյութը՝  Հախճապակի,պղինձ Հայտնաբերման վայրը՝  Կապան Նվիրատու՝  Ավիս Էլչյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-309 Բաժնեհաշվառանիշ՝  Ա-163