«Ջրաբերդ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Բնօրինակի անվանում՝  Գորգ «Ջրաբերդ» Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  «Ջրաբերդ» տիպի վիշապագորգ է: Գորգադաշտն ունի կարմիր հիմնագույն՝ որոշ հատվածներում հողագույն: Պատկերված է երեք խաչահիմք զարդահորինվածք՝ կենտրոններում՝ վարդակներով գեղազարդված: Այս հորինվածքները հարդարված են ելուստավոր ոճավորված վիշապանախշերով: Դաշտի ազատ տարածքը լրացված է մանր վարդակներով: Գորգն ունի սպիտակ հիմնագույնով մեկ եզրագոտի՝ հարդարված իրար կցված աստղածաղիկներով: Ունի արաբատառ գրություն: Լայնություն (սմ)՝  145 Երկարություն (սմ)՝  283 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վարդենիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7235 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3241