Ջրխմիկ

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Խոհանոցային սպասք Տեսակ/ժանր՝  Ջրաման Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ջրխմիկն ունի լայն բացվածք, արտաճկված շուրթեր, աստիճանաբար նեղացող իրան, որը հատակի մասում լայնանում է։ Ջրխմիկի կանթը ամրացված է շուրթերի մասում երկու գամերով, ներքևում մեկ։ Առարկայի հատակը ունի դեպի ներս թույլ արտահայտված գոգավորություն։ Ջրխմիկի իրանի պարագծով (արտաքինից) միմյանց զուգահեռ ձգվում են տասնմեկ փորագրված գծանախշեր։ Տրամագիծ (սմ)՝  բերանի՝ 10 Բարձրություն (սմ)՝  9 Նյութը՝  պղինձ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4214 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-3-572