Թեմա՝
Գիտատեխնիկական միջոցներ
Ենթաթեմա՝
Ռադիո-էլեկտրոնային սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Տեսաձայնային
Թանգարան՝ Հրազդանի երկրագիտական թանգարանՆկարագրություն ՝
Ռադիոընդունիչ ,,МИР'' /VEF , RIGA/, /1950-ական թթ./, փոփոխական հոսանքով աշխատող, փայտե կմախքային մասով: Աշխատող ներսի մասում չկան լամպերից մեկը և երկու բարձրախոսները: Փայտե կմախքային մասը բաց դեղնավուն է, դիմացի մասը գործվածքով երեսապատված, որի վրայից 8 շերտ /4-ը աջ, 4-ը ձախ/ երկարավուն թափանցիկ օրգանական ապակիով՝ վրան ալիքների նշումներով, որոնց մեջտեղում դարչնագույն օրգանական նյութից ուղիղ գնացող մասով, որի վերևի մասում գտնվում է հոսանքի միացման ցուցիչ լամպը, իսկ ներքևում գրված է ,,МИР'' : Դիմացի ներքևի մասում 3 մեծ կարգավորիչներն են: Դիմացի մասում կա նաև գրված СССР, VEF, МПСС, М-152 գրվածքները: Հոսանքից սնվում է ետևի կողմից:
Վարպետ՝ ԱնհայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԽՍՀՄ, ՌիգաՀայտնաբերման վայրը՝ Հրազդանի տարածաշրջանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950-ական թթ.Նյութը՝ Փայտ, երկաթ, ապակի, գործվածքՉափս՝ 73սմ x 48սմ x 32սմՆվիրատու՝ Ա.ՀովհաննիսյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԵԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳՄ 1426
Բաժնեհաշվառանիշ՝
ԱԶԳ 268