«Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին, Ե. Չարենց...
«Ռեգինա Ղազարյանի հուշերը Չարենցի մասին, Ե. Չարենցին նվիրված հուշ-երեկո
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տեսա-ձայնային միջոցներ, սարքավորումներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Տեսագրությունը կայացել է 1990թ. Ե. Չարենցի տուն-թանգարանում, բանաստեղծի աշխատասենյակում: Իր հուշերում Ռ. Ղազարյանը պատմում է Ե. Չարենցի հետ ծանոթության, ձեռագրերը փրկելու, Խանջյանի մահան, ձեռագրերը հանդիսավոր հանձնելու մասին: 3000տող հանձնել է ԳԱԹ-ին. 5000տող` աղջիկներին: Նշում է, որ երջանիկ է եւ երախտապարտ Չարենցի հիշատակին նրա
մեծ վստահության համար:
Ե. Չարենցին նվրված հուշ-երեկոյի մասնակիցներն են
«Հայէլեկտրամեքենա» փբը
գործարանի ժող. համալսարանի գրական ֆակ.-ի ունկնդիրները:
Զեկավար` բանասիրական
գիտությունների դոկտոր Դավիթ Գասպարյան:
«Շրջադարձ»-Հ1, 24.09.03.: Հեղինակ Արփեն Մովսիսյան, օպերատոր Վահան Կարապետյան Անահիտ Չարենցից հաճախ ընթերցողը ուզում է հուշեր լսել Չարենցի մասին, սակայն դժբախտաբար ինքն էլբոլորի նման ընթերցող է:«Հորս դեմքը մշուշ է իմ մեջ», -նշում է Անահիտը: Երազում էի դառնալ բժշկուհի, սակայն արյան կանչով գնացի այն
ճանապարհով, որը մոտ կպահի հորս: Իզաբելլայի հուշերի տետրը Անահիտի մոտ է:
1989-ին Անահիտ Չարենցը մեկնում է Հոլանդիա` աղջկա մոտ եւ մնում այնտեղ:Արտասահմանում շատ մեծ հետաքրքրություն կա հայկական հեռուստահաղորդումների նկատմամբ, հատկապես
«Շրջադարձ»-ի , որով ներշնչվում է հայ համայնքը եւ մարում կարոտն առ հայրենիք:
Նյութը՝ սեղմասկավառակ DVDՍտեղծման/Արտադրման վայրը՝ Չարենցի տուն-թանգարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 21.05.06Չափս՝ տևողություն 39 րոպե, 30 րոպե, 29 րոպեՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 7712