Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հա...
Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870)
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870)
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Ռուսահայերի հասարակական զարգացումը XIX դարում: Հատոր առաջին (1800-1870). (Օր. 1). Հրատարակութիւն Տիգրան Բուդաղեանի. - Բագու, 1916, տպարան «Տրուդ»: Կազմը նոր է՝ սև սոսնձալաթով պատված ստվար թղթից: Առաջին կազմերեսին սոսնձված է հին շապկի հիմնական հատվածը՝ մոխրադարչնագույն ստվար թղթից, վրան տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները: Վերջին կազմերեսին նույնպես սոսնձված է հին կազմերեսի հիմնական հատվածը: Կռնակը դարչնագույն՝ մատնեքավոր մակերեսով, սոսնձալաթից է: Ֆորզացները նոր են՝ սպիտակ ողորկ թղթից: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերևի մասում՝ «Մեծայարգ պ. Յովհաննէս Թումանեանին Դ. Անանունից» սև թանաքով ընծայագիրը: Վերջին՝ լրացուցիչ էջ II-ի ներքևի լուսանցքում Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքն է: Էջեր 92-93 աջ և ձախ լուսանցքներում կան Հովհ. Թումանյանի նշումները քիմիական մատիտով: Գրքի որոշ էջերին կան գծանշաններ, մատիտանշաններ և ընդգծումներ, որոնց պատկանելը Հովհ. Թումանյանին ստույգ չէ: Գիրքը վերականգնված է:
Հեղինակ՝ Անանուն, ԴավիթԷջ՝ IV, 412, IIՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1916Լայնություն (սմ)՝ 13,8Երկարություն (սմ)՝ 18,8Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/328-1