Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Սազ
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Սազը պատկանում է լարային-կսմիթային նվագարանների թվին: Նոյեմբերյանի շրջանից բերված այս սազը միջին չափի նվագարան է: Սազը կոտրված է. անջատված են կոթը, գլուխը և դեկայի մի կտորը: Գլուխը կազմված է 9 կտոր փայտից /մատներ/, որոնք իրարից հեռացել են, ճաքճքվել, դեկայի փայտի մի մասը բաժանված է 2 մասի: Նախկինում դեկայի ծայրերն երիզված են եղել գնդաձև և կիսաշրջաձև սադափներով, որոնք թափվել են ժամանակի ընթացքում և պահպանվել է միայն 7 գնդաձևը /որոնցից 4-ը դեկայի վրա, իսկ 3-ը՝ կոտրված մասի/: Դեկայի վրա կան 3 եռյակ ռեզոնանսի փոքրիկ անցքեր, որոնք դասավորված են եռանկյունաձև: Գլխի 2 ծայրերին կապված է կաշեփոկ՝ սազը ուսին գցելու համար: Կոթն անջատված է գլխից, ծայրերին ունի 8 կոճ, ականջներ, որոնցից միայն մեկի վրա պահպանված է ուղղանկյունաձև սադափե զարդանախշը: Կոթի վրա վեցանկյան և եռանկյունաձև փորվածքներ են, որոնց սոսնձվել են սադափի կտորները: Պահպանվել են միայն 10-ը եռանկյունաձև սադափե նախշերը:
Լայնություն (սմ)՝ 21Երկարություն (սմ)՝ 44,5Բարձրություն (սմ)՝ 61Նյութը՝ ՓայտՍտեղծման/Արտադրման վայրը՝ Նոյեմբերյան գ. ԴովեղՀայտնաբերման վայրը՝ ԻջևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1950 թ.Նվիրատու՝ Շավարշ ԱմիրյանՀայտնաբերման ժամանակը՝ 1981 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
3159
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-68