Սաղավարտ

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Պաշտպանական միջոցներ Տեսակ/ժանր՝  Սաղավարտ Թանգարան՝  Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան Նկարագրություն ՝  Սաղավարտ կոնաձև, դրվագված, եզրին պահպանվել են սաղավարտի կապերը ամրացնելու օղերի հիմքերը: Դիմային և ծոծրակային մասերը բաժանվում են չորսական երախները բաց վիշապներով, որոնք ունեն մշակված ակնախոռոչներ, խոշոր ականջներ, թեփուկածածկ իրան: Դիմային և ծոծրակային մասերը գծազարդ եռանկյունների շարքերով լցված գոտիներով, բաժանվում են երկու լայն քանդակազարդ հատվածների:Դիմային մասում պատկերված են կենաց ծառի մոտ կանգնած մորուքավոր կամ անմորուս , կոնաձև, գնդիկավոր վերնամասով, գլխարկներով, ծոծրակին ոլորված մազափնջերով, ծոպերով ավարտվող կարճաթև, երկարափեշ զգեստով , թևավոր տասնմեկ զույգ աստվածներ կամ ոգիներ: Նրանք աջ ձեռքը բարձրացրել են դեպի ծառը, իսկ ձախով բռնել են դույլը: Սաղավարտի ծոծրակային մասի երկու հատվածնե րում մարտակառքերի և հեծյալների իրար հաջորդող պատկերներ են: Հեծյալները և մարտակառքի վրայի զինվորները կրում են սրագագաթ սաղավարտներ, հեծյալի ձախ ձեռքին կա վահան: Երկանիվ, երկու ձի լծված, բաց թափքով մարտակառքի վրա կառավարն է և նիզակակիր զինվորը: Սաղավարտի եզրին պահպանվել է մեկ տող սեպագիր արձանագրություն ՝ « Խալդ Աստծուն, տիրոջը, այս սաղավարտը Սարդուրի Արգիշտորդին նվիրեց »: Ամբողջական, վերականգնված: Տրամագիծ (սմ)՝  26 Բարձրություն (սմ)՝  30 Նյութը՝  Բրոնզ Հայտնաբերման վայրը՝  Կարմիր բլուր ուրարտական ամրոց սենյակ 37 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Մ.թ.ա. 8 դար Հայտնաբերման ժամանակը՝  1953թ սիստեմատիկ պեղումներից Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԷԹ Հիմնական հաշվառանիշ՝  70 Բաժնեհաշվառանիշ՝  82/1