Սայաթ-Նովա

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Սայեաթ-Նօվայ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Սայեաթ-Նօվայ, Հրատարակութիւն Հայ գրողների կովկ. ընկերութեան, Թիֆլիս, Տպարան Ն. Աղանեանի, Պօլից.7, 1914. 1 ճակատանկար` Սայաթ-Նովայի մահարձանը և 3 թերթ ֆաքսիմիլե: Կազմը ստվար թղթից վրան սոսնձված մոխրագույն, սպիտակ, երկնագույն և վարդագույն մարմարե մակատեսքով բարակ թուղթ, իսկ կռնակին` բաց մոխրակույն գործվածք: Ֆորզացները բարակ թղթից: Ֆորզացի մի երեսին կարմիր մատիտով, անհայտ անձի ձեռագրով Սայաթ-Նովայի երգերից վերնագրեր են, մյուսին Արփիկ Թումանյանի մակագրությունը սև մատիտով. «Այս հրատարակությունը ոչնչացված է ինչ-ինչ պատճառով (հետաքրքրվողը կարող է համեմատել նույն թվի հրատ. հետ). հայրիկը այս հրատ. մի քանի օրինակ տպարանից բերեց, որից այս մեկը նվիրեց ինձ: Թյուրիմացությունը պարզվելուց հետո վաճառքի չհանվեց: Արփիկ»: Տիտղոսաթերթի վերևի մասում Հովհաննես Թումանյանի ընծայագիրն է. «Իր Արփիկին հայրիկը», ներքևում` «1914 ապր. 5» թվանշումը: Գրքում կան նշումներ և ընդգծված հատվածներ: Կազմող՝  Գևորգ Ախվերդյան Էջ՝  120 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,5 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1914 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  536/561(2)