Սանդերք

Թեմա՝  Արհեստագործության միջոցներ Ենթաթեմա՝  Գորգագործության և կարպետագործության գործիքներ, հարմարանքներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սանդերքն ունի կլորացած, երկու եզրերով, ուղղանկյունատիպ, երկարավուն պատվանդան, որի վրա բարձրանում են երկթեք՝ պատվանդանի լայնությամբ տախտակներ, որոնք միասին կազմում են սուր անկյուն։ Նշված տախտակների միացման հատվածի վերին մասում լայնական ուղղությամբ անցնում է մետաղյա, մոտ 9սմ երկարոթյամբ՝ աստիճանաբար նեղացող զույգ ատամնաշարք, յուրաքանչյուր շարքում ՝ 14 ատամ։ Զույգ ատամնաշարքի միջև եղած հեռավորությունը մոտ 1սմ․ է, իսկ յուրաքանչյուր սանրատամ մյուսից գտնվում է 0,5 սմ․ հեռավորության վրա։ Երկթեք տախտակներից մեկի դրսի կողմում փորագրված է հայատառ գրություն՝ "Ս․ Ու Ս Փ Ի Ա Ն"։ Պատվանդանի վրա, գրեթե եզրին կա կլոր, փոքրիկ բացվածք։ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Մառնեուլի շրջ․, Ծոբ գ․ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XXդ․ սկիզբ Նյութը՝  փայտ, երկաթ Չափս՝  38х14х18 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2448/1 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԿ-2-177/1