Թեմա՝
Երաժշտության միջոցներ և հարմարանքներ
Ենթաթեմա՝
Լարային նվագարաններ
Տեսակ/ժանր՝
Սանթուր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Բազմալար, անկոթ նվագարան է, սեղանաձև փայտե արկղիկ, որի վրա ձգված են 63 լար: Երեսի փայտն ու կողերը բաց գույնի են, վրան կա 2 ռեզոնասի անցք, շուրջը սադափազարդ շրջանաձև զարդանախշ: Լարերն անցնում են 24 փայտե կոճերի վրայով, որոնց ծայրերին մետաղե գլանաձև լար է անցնում: Լարերն երեքական են, մետաղյա և յուրաքանչյուր լարն ամրանում է կոճի վրա ամրացված մետաղե ականջին: Հեղինակը ոտքեր է ամրացրել սանթուրին, դրել է նաև պեդալներ, որոնց միջոցով վերևում ձայնը խլացնում է: Սովորաբար սանթուրի ձայնը խլացնում են ձեռքերով /ձեռքի ափերով/:
Վարպետ՝ Գրիգոր ՓափազյանԼայնություն (սմ)՝ 44Երկարություն (սմ)՝ 85Բարձրություն (սմ)՝ 5,5Նյութը՝ Փայտ, սադափ, մետաղե լարերՀայտնաբերման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982 թ.Հայտնաբերման ժամանակը՝ 1989 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
7397/52
Բաժնեհաշվառանիշ՝
ՀՄ-174