Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Պատրաստված բաց շիկավուն կավից: Պահպանվել է վզի մի հատվածը, իրանի ուռուցիկ մասը: Վիզը կարճ է, դեպի վեր լայնացող, իրանը գնդաձև է: Ողջ մակերեսը պատված է անգոբով, որի վրա քսվել է բաց օխրայի գույն, զարդանախշվել է շականակագույն, դարչնագույն բուսական և երկրաչափական զարդերով: Վզի և ուսերի միացման տեղով անցնում են հորիզոնական զարդագծեր, որոնցից ցած են կախված միմյանց հաջորդող, ուղղահայաց պարույրներ և եռահորիզոն եռանկյունիներ: Երկրորդ զարդագոտու մեջ պատկերված են օվալների մեջ տեղադրված՝ սխեմատիկ եղևնու ճյուղեր:
Բարձրություն (սմ)՝ 15,8Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Նոր ԱրմավիրՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. II հազ I հազ.Հավաքագրող՝ Հ. ՄարտիրոսյանՀայտնաբերման ժամանակը՝ 1969 թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
6092/92բ
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-133