Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կավից, ունի դարչնագույն երանգ: Ունի գնդաձև իրան, աստիճանաբար նեղացող երկար վիզ, դուրս փռված շուրթ: Կանթը ուսից միանում է շուրթին: Իրանը զարդարված է վերից վար արված ակոսներով: Պարանոցը զարդարված է եռակի շրջանակենտրոն ակոսով :Շուրթի եզրը ջարդված է, իրանը ծածկված է պատինայի հաստ շերտով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա.9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-3612 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1093