Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Սեղանի սպասք Տեսակ/ժանր՝  Գինու աման Թանգարան՝  Կապանի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է կավից, ունի կարմրա-դարչնագույն երանգ, կլոր նստուկ: Ունի գնդաձև իրան, աստիճանաբար նեղացող երկար վիզ: Վզի տակ կան շրջանակենտրոն ակոսներ: Իրանի կեսը ջարդված-սոսնձված է: Իրանը ծածկված է պատինայի շերտով: Կանթը ուսի վրա է, վրեն ոճավորված խոյաձև զարդ կա: Իրանի միջնամասը զարդարված է զույգ գծերից կազմված եռանկյունիներով: Ստեղծման/Արտադրման վայրը՝  Կապան Հայտնաբերման վայրը՝  Կապան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  Ք.ա. 9-8-րդ դարեր Նյութը՝  Կավ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  Մ-7041 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-1369