Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորշ գույնի, կտրվածքում նեղ, դեպի դուրս թեքված պսակով, նեղ, երկար՝ դեպի ներքև լայնացող վզով, որը միանում է բիկոնիկ իրանին: Հատակը հստակ շեշտված է: Անոթն ունի մեկ օղակաձև կլոր բռնակ, որը սկիզբ է առնում անմիջապես պսակից և ավարտվելով միանում է ուսին: Հատակամերձ հատվածում առկա են բազմաթիվ հղկված ուղղահայաց գծեր: Տրամագիծ (սմ)՝  շրթի տր.` 7, հատակի տր.` 6.5 Բարձրություն (սմ)՝  15 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VΙΙ- VΙ դդ. Հայտնաբերման ժամանակը՝  2007թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8302/24 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-153