Սափոր

Թեմա՝  Կարասի Ենթաթեմա՝  Տարողություններ և պահոցներ Տեսակ/ժանր՝  Սափոր Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատրաստված է բաց դարչնագույն կավից: Ունի դեպի դուրս փռված պսակ, գլանաձև բարձր վիզ, գնդաձև իրան, քիչ բարձր անհարթ հատակ: Առկա է մեկ բռնակ, որն իր լայն մասով սկիզբ է առնում ամիջապես պսակից, իսկ նեղ մասով միանում ուսին: Անոթի ուսը և իրանի միջին հատվածները զարդարված են հորիզոնական գոտիներով: Բռնակի մեջտեղով անցնում է մեկ խորը ակոս, որի մեջտեղում տեղադրված է փոքրիկ գունդ: Իրանի վրա կան երկու փոքրիկ անցքեր՝ կատարված թրծումից հետո: Տրամագիծ (սմ)՝  շրթի տր.` 9.5, հատակի տր.`10 Բարձրություն (սմ)՝  21,5 Նյութը՝  կավ Հայտնաբերման վայրը՝  Իջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  մ.թ.ա. VΙΙ - VΙ դդ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8302 / 49 Բաժնեհաշվառանիշ՝  Հ-153