Թեմա՝
Կարասի
Ենթաթեմա՝
Տարողություններ և պահոցներ
Տեսակ/ժանր՝
Սափոր
Թանգարան՝ Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանՆկարագրություն ՝
Միականթ, մոխրագույն-սև մակերեսով, գնդաձև իրանով: Վիզը կարճ է, շուրթը՝ շեփորաձև թույլ բացված, շրթի տակ՝ ակոսագոտի: Կանթը թերի է, շրթից սկսվող, վերին մասում՝ բրգաձև ելուստներով և կոճակաձև վերադիր զարդով: Իրանի վերին մասն ունի 4 ակոսագոտիներ, որոնցից երեքի մեջ ալիքաձև գծեր են: Վզի վրա երևում են կոկիչի ուղղահայաց գծեր: Հատակը փոքր-ինչ գոգավոր է:
Նյութը՝ կավՀայտնաբերման վայրը՝ Նոյեմբերյան, Հիվանդանոցի մոտ N 2 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ մ.թ.ա. VIII-VI դդ.Նկարագրություն՝ Պեղումների ղեկավար՝ Լ. Բարսեղյան, Ժ. Խաչատրյան, Ա. ՔալանթարյանՀայտնաբերման ժամանակը՝ 1962թ.Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Պահպանող՝
Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան
Շիֆր՝
ՀԱՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
1237/23
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-46