Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Փոստային կապի միջոցներ
Տեսակ/ժանր՝
Նամականիշ
Թանգարան՝ Հայաստանի ազգային գրադարանՆկարագրություն ՝
2003 թ. նոյեմբերի 25-ին շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Սիամանթոյի ծննդյան 125-ամյակը» թեմային, որի վրա պատկերված է Սիամանթոյի դիմանկարը ձեռագրի խորքին:
Սիամանթո (Ատոմ Յարճանյան) (1878-1915): Հայ բանաստեղծ, հայ պոեզիայի ամենաինքնատիպ դեմքերից է: Սիամանթոն ձև է տվել հայ ազատաչափ բանաստեղծությանը, բանաստեղծական խոսքը համալրել է նոր բառերով, ստեղծել բառակապակցություններ, որոնք ընդլայնում են բանաստեղծական խոսքի արտահայտչական հնարավորությունները: Լինելով հայ նեոռոմանտիզմի ականավոր դեմքերից՝ նա իր արվեստի մեջ ներհյուսել է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի գեղագիտական սկզբունքները: LG
Նյութը՝ Թուղթ, սանրավորՉափս՝ 2,5x4,2 սմՆկարիչ-Ձևավորող՝ Սամուելյան ՀարությունՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2003Նկարագրություն՝ Սիամանթոյի ծննդյան 125-ամյակը: Անվանական արժեքը՝ 350 ՀՀ դրամՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՀԱԳ
Բաժնեհաշվառանիշ՝
40-Նամ.