Սիսուան: Համագրություն Հայկական Կիլիկիոյ և Լևոն Մե...
Սիսուան: Համագրություն Հայկական Կիլիկիոյ և Լևոն Մեծագործ
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հաւաքեալ ի Հ. Ղեւոնդեայ Վ. Մ. Ալիշան յուխտէն Մխիթարայ. Սիսուան: Համագրութիւն Հայկական Կիլիկիոյ եւ Լեւոն Մեծագործ. - Վենետիկ, 1885, Ս. Ղազար: Մեծադիր գիրք է՝ ամուր ստվարաթղթե կազմով: Կազմերեսները պատված են մուգ մոխրագույն` մատնեքավոր մակերեսով սոսնձալաթով: Կռնակը և կազմի անկյունները սև կաշվից են: Կռնակի վերևի մասում ոսկեգույն տառերով դրոշմված են վերնագիրն ու հեղինակի անունը: Ֆորզացները սպիտակավուն, մատնեքավոր մակերերեսով սոսնձալաթից են: Երկրորդ տիտղոսաթերթի ներքևի աջ մասում, էջեր 17-ի և 592-ի ներքևի լուսանցքներում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքի էջերին, նաև առանձին թերթերի վրա կան բազմաթիվ սև-սպիտակ ու գունավոր նկարներ, պատկերներ և քարտեզ: Գրքում կա նաև երիզավոր էջանշան (լյասսե): Կազմերեսները թեթև խունացած են:
Հեղինակ՝ Ալիշան, ՂևոնդԷջ՝ (Ա-ԺԵ), 592, 17 թ. նկ, քարտեզՆյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, սոսնձալաթ, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1885Լայնություն (սմ)՝ 24Երկարություն (սմ)՝ 32Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
520/4-1