Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ
Տեսակ/ժանր՝
Ապակյա նեգատիվ
Բնօրինակի անվանում՝
Աղուդի -կոթող- մահարձան ընդհանուր տեսքը /Սիսիանի շրջան/
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Պատկերված է ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Աղուդի գյուղի կոթող- մահարձանի ընդհանուր տեսքը: Կոթողը՝ 2 մույթերով և հորիզոնադիր քիվասալերով շրջանակված երկաստիճան սյունակամարաշարի հորինվածք է: Սրբատաշ քարերով կառուցված, երկու տարբեր չափերի կամարակապ խորշերով ուղղանկյուն պատվանդանի կենտրոնական մասում բարձրանում է երկու ուղղանկյուն մույթերի մեջ ներփակված ութանիստ սյունը՝ պսակված ճոխ զարդարուն խոյակով: Կոթողն ավարտվում է բուսական ճոխ զարդաքանդակներ ունեցող եռամաս կամարաշարով: Հուշարձանը պսակված է եղել քանդակազարդ ծավալային խաչով, որից բեկորներն են միայն պահպանվել: Կոթողի վրա կան անթվակիր 5 արձանագրություններ:
Հեղինակ՝ Արտ. ՎրույրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ՀայաստանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1956թ.Չափս՝ 3,5x3,6սմՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 70
Բաժնեհաշվառանիշ՝
Ա.սև 1/1909