Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սկզբնական բացատրութիւն բնութեան երեւոյթների
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Սկզբնական բացատրութիւն բնութեան երեւոյթների. Թարգմանութիւն Ղազարու Աղայեանց. - Ի Վաղարշապատ, 1873, ի տպարանի Սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի: Շապիկը բաց դեղնագույն բարակ թղթից է: Առաջին կազմերեսին պատկերված է մանր սև նախշերով ուղղանկյուն շրջանակ, որի ներսում տպագրված են վերնագիրն ու այլ տվյալները, կենտրոնում կա բնապատկեր, իսկ ներքևի աջ մասում՝ Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Նույն կնիքը կա նաև տիտղոսաթերթի ներքևի աջ մասում: Առաջին կազմերեսը մաշված է, գիրքը մասնատված ու պակասավոր՝ չկան վերջը՝ սկսած էջ 75-ից, և վերջին կազմերեսը:
Հեղինակ՝ նշված չէԹարգմանիչ՝ Աղայան Ղ.Էջ՝ 140Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1873Լայնություն (սմ)՝ 14,7Երկարություն (սմ)՝ 23Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/858