Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Գիրք
Բնօրինակի անվանում՝
Սոխակ Հայաստանի: Ազգային լիակատար երգարան
Թանգարան՝ Հովհաննես Թումանյանի թանգարանՆկարագրություն ՝
Հրատարակեց Գրիգոր աւագ քահանայ Գրիգորեանց. Սոխակ Հայաստանի: Ազգային լիակատար երգարան. Հատոր առաջին. Հինգերորդ տպագրութիւն. - Բագու, 1902, տպարան Ա. Ղասաբեան: Կազմը կոշտ է, ամուր ստավարաթղթից: Կազմերեսները պատված են սև՝ մատնեքավոր մակերեսով, գործվածքով: Առաջին կազմերեսի դարձերեսին՝ վերևի մասում, կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կարմիր թանաքով կնիքը: Կռնակը սև կաշվից է: Առաջին ֆորզացին հաջորդում է նկարազարդ անվանաթերթը՝ գրքի վերնագրով: Սրան հաջորդող տիտղոսաթերթի ներքևի աջ անկյունում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի կապույտ թանաքով կնիքը, վերևի մասում սև թանաքով ընծայագիր՝ «Անվաստակ գրական մշակ Ղ. Աղայեանցին նուէր հրատարակչից»: Էջ 382-ի ներքևի լուսանցքում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը, իսկ վերջին էջ 383-ի դարձերեսին՝ կապույտ թանաքով կնիքը: Էջերին կան նշումներ, որոնց պատկանելիությունն անհայտ է: Կազմի անկյունները մաշված են, կռնակը` խունացած:
Էջ՝ 383Նյութը՝ թուղթ, ստվարաթուղթ, գործվածք, կաշիՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1902Լայնություն (սմ)՝ 15,8Երկարություն (սմ)՝ 22Կազմող՝ Գրիգոր ավագ քահանա ԳրիգորյանցՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԹԹ ԳԳ
Հիմնական հաշվառանիշ՝
536/1078-1