Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ կազմին Վիլյամ Սարոյանի լուսանկարի արտատպությունն է: «Հայկական Կինոէկրան» բաժնում Մարո Մարգարյանի «Սարոյանի եւ իր բարեկամների հետ» նոթագրությունն է՝ «Երեք ամիս ամերիկահայության մեջ» շարքից: Հուշագիրը ներկայացնում է Չիկագոյում ապրող ու աշխոտող հայ վիրաբույժի՝ համբարձում Քելիկյանին: Անսահման բարի, գրականության խենթ, պոեզիայի գերի մեկը:
28-րդ էջում նշում է, որ բժիշկը ունեցել է անօրինակ սեր Չարենցի հանդեպ, նմանը չունեցող պաշտամունք: Չարենցի ծնունդը համարում է իր հաղթանակը, նրա հանդեպ ունեցած սերը, իր կյանքի ամենամեծ երեւույթը: Մի ժամանակ սփյուռքի թերթերը ողողել էր Չարենցին նվիրված հոդվածներով: Ապա հրատարակվել է ժողովածու՝ «Բժիշկ մը եւ արդի գրականությունը»: Առաջաբանը գրել են Վ.Սարոյանը եւ Համաստեղը: Սարոյանը նշել է, որ Չարենցին ճանաչելը, նրա հետ խոսելը պատիվ է իր համար:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն
է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1316 223
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2620