«Սովետական արվեստ»- Ժենյա Քալանթարյան «Ձախ թատրոնը »եվ Չարենցի «Կապկազ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ամսագրի գլխ. խմբագիր` Սարգիս Բայանդուր: 44-րդ էջի ձախ անկյունում թուղթը 5սմ.-3սմ բացակա է: Հոդվածը 36-40 էջերում է: Հոդվածագիրը նշում է, որ Չարենցին «ձախ թատրոնի» հետ կապողը նրա բուռն սերն ու հետաքրքրությունն էր, դեպի թատրոնը եվ նրա խնդիրները, որի արտահայտությունը եղավ 1923-ին Թիֆլիսում լույս տեղած Ե. Չարենցի «Կապկազ թամաշան»: Այս անգամ բեմադրվել է Բաքվում ռեժ. Արմեն Արմենյան, իսկ հետո Թիֆլիսում ու Լեհաստանում: Ղարայի դերը կատարել է Վ. Փափազյանը: Չարենցի նպատակն է եղել ,- նշում է հոդվածագիրը, պիեսում քաղգրագիտության դաս տալ ժողովրդին: «Կապկազը» ունի հրապարակախոսական բնույթ: Չարենցը ժողովրդայնացման գաղափարի կողմնակիցն է: «Կապկազի» նյութի մատուցման ու մկնաբանության մեթոդի մեջ զգացվում է Մայակովսկյան ադեցությունը...: Կապկազը» ունի ձեվի ու բովանդակության ներդաշնակություն: Այն ավարտվում է Ֆրանսիացի բանաստեղծ Էժեն Պոտյեի /1816-1887/«Ինտերնացիոնալ»-ով, որը Չարենցը թարգմանել է նույն թվականին:Հոդվածագիրը գրում է.«Այսօր«կապկազը» մեծ հետաքրքրություն է ներկայացնում ինչպես «ձախ թատրոնի»ու դրամատուրգիայի որոշ սկզբունքները հասկանալու, այնպես էլ Չարենցի, իրեվ դրամատուրգի տաղանդը ճանաչելու առումով: 36-րդ էջի ներքեվում` աջ կողմում ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1064 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6152