Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կանաչ կազմին ժամացույցով եւ դրոշակով կառույցի պատկերն է /Հանրապետության հրապարակ/:
«Գրքերի տեսություն» բաժնում Հենրիկ Թումանյանի «Երկու հուշարձան» հոդվածն է /էջ 161/: Հեղինակն անդրադառնում է 2 գրքի՝ 2 անձեռակերտ հուշարձանների, որոնք պատկերում են մայիսյան ապստամբության առանձին դրվագները: Հետագա տարիներին նույն թեմայով ստեղծագործել են հայ գրողներ, այդ թվում Ե. Չարենցը: Ժողովածուն բացվում է Չարենցի ստեղծագործություններով: Նա, որ անձամբ մասնակցել է քաղաքացիական կռիվներին, իրեն հատուկ տեմպերամենտով ստեղծել է «Զրահապատ Վարդան զորավար» պոեմը: Մայիսյան ապստամբության հերոս Լիպարիտ Մխչյանը Չարենցի մանկության ընկերն է եղել: Նրա հրամանտարությամբ բանստեղծը կռվել է դաշնակների դեմ: Մխչյանի հերոսական մահը պատկերված է Չարենցի «Իմ ընկեր Լիպոն» բալլադում:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1961Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1270 379
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5342