«Սովետական գրականություն» N 3

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Ամսագիր Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Էջ 174 Քնարիկ Աղախանյանի «Ջափար Ջաբարլի» հոդվածն է, ուր նշվում է, որ Ե. Չարենցը Բաքվում ուներ գրչի եւ գաղափարի ընկերներ, որոնցից մեկը Ջաբարլին էր: Չարենցի խոսքը՝ նրա մահվան առիթով: Սպիտակի եւ կանաչի համադրությամբ կազմով, ուր Ա. Մամաջանյանի «Ձկնորսների առավոտը» աշխատանքի վերատպությունն է: «Ռուս-սովետական գրականություն» բաժնում Վ. Կարենցի «Հանդիպումներ Պաստեռնակի հետ» հոդվածն է, ուր մեջբերում է Պաստեռնակի խոսքը. «Դուք գիտե՞ք, որ «Գանգրահեր տղան» ես եմ թարգմանել: Հիշու՞մ են նրան Հայաստանում մեծ խառնվածքի պոետ էր Չարենցը» Նորից խոսք է բացել Չարենցի մասին /էջ 154-156/, «Ձեր բոյին կլիներ մի քիչ թիկնեղ, բայց նրա մաշկը լուսավոր էր, ձեզ նման արաբ չէր: Ճառագայթող էր նրա դեմքը, գիտեր հիանալի ռուսերեն, ամբողջ Տյուտչեւը անգիր գիտեր, բառապաշարը հարուստ էր: Նրա հետ ծանոթացա համագումարի օրերին, հյուրանոցում ես էի, Լեոնիձեն, Տիչինան, կարծեմ, վրացական գրողներից մեկի համարում: Հանկարծ նա իրեն վատ զգաց, գունատվեց, թուլացավ....»: Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1278 411 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 5374