Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կանաչի եւ սպիտակի համադրությամբ կազմով:
«Երիտասարդ ձայներ» բաժնում Ե. Տոներյանի «Լենինյան գաղափարների արտացոլումը 1917-1920թթ. հայ պոեզիայում» հոդվածն է: Հեղինակը նշում է, որ կյանքի բոլոր ոլորտներում, այնպես էլ Հոկտեմբերը Չարենցի եւ հեղափոխության ակտիվ շատ մասնակիցների համար հանդիսացավ ստեղծագործական շրջադարձային նոր ժամանակաշրջան /էջ 111/:
Չարենցի մարտաշունչ պոեմներում իր անդրադարձումը գտավ մեծ Հոկտեմբերը: Հոդվածագիրը վերլուծում է «Սոմա» եւ «Ամբոխները խելագարված» պոեմների գաղափարական իմաստը, կատարում մեջբերումներ: Ապա անդրադառնում է 1920թ. հրատարակած Չարենցի երկերին ու հավելում, որ խանդավառ պոետի հոգու կայանը ավելի բարձր է անգամ Մասիս սարից, ավելի հզոր ու հաստատ:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1963Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1272 387
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5350