Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակի եւ կանաչի
համադրությամբ կազմով:
«Գրակական ժառանգություն»
բաժնում Ե.Չարենցի դստեր՝ Արփենիկ Չարենցի համառոտ ծանոթագրությունն է՝ Չարենցի «Իսպանիա» բանաստեղծությանն առնչվող: Նշում է, որ այն հայտնաբերվել է անտիպ ձեռագրերի մեջ, որոնք պատած են եղել խոնավության, հողի, փոշու հաստ շերտով: Դա դժվարացնում է երկի վերծանելը: Ապա՝ ներկայացվում է բանաստեղծության 9 գլուխները: /էջ 3-4/:
Չարենցը գրել է 1936թ., Երեւան: Նրան ցնցել են Իսպանիայում քաղաքացիական կռիվները, հեղափոխական ուժի հերոսական մարտերը՝ ֆաշիստական ճակատի դեմ:
«Ես չեմ տեսել թեեւ ոչ քաղաքները քո....»
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1965Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1274 400
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 5363