Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Սպիտակ կազմով ամսագիր:
«Տեսական-քննադատական» բաժնում Հր.Հովհաննիսյանի «Սովետահայ գրականության հիսուն տարին» հոդվածն է, ուր հեղինակը հպարտությամբ նշում է, որ վերջին հիսնամյա պատմության նախաշեմին փայլատակել է Չարենցի հանճարը, որ երկար ժամանակ կնշի հայ ժողովրդի գրականության նոր շրջանի մեծ խորհուրդը:
109-րդ էջին Ս.Աղաբաբյանի «Հայ գրականության գեղագիտական նոր որակը» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է նաեւ այն հարցին, թե ո՞րն է Չարենցի ստեղծագործության լեյտմոտիվային թեման սկսած «Սոմա»-ից մինչեւ «Գիրք ճանապարհի» ժողովածուն: Դա նախ հայրենիքի հայտնագործումն է, որին որոնում, բայց չէր գտնում ու իրականացնում նախորդ ժամանակների գրականությունը: Չարենցը կարողացավ հաստատել երկիր Նաիրին իբրեւ ռեալություն:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1280 156
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2553