Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Մուգ յասամանագույն կազմին տեսարան է Սպանդարյանի անվ. հրապարակից, Երեւանում:
«Տեսական-քննադատական» բաժնում Հրանտ Թամրազյանի «Բակունցի ստեղծագործության գնահատության շուրջը» գրախոսությունն է (էջ 98): Հեղինակը անդրադառնում է Ռ.Իշխանյանի «Ակսել Բակունցի կյանքը եւ արվեստը» գրքին, ուր խոսվում է Չարենցի, Բակունցի համատեղ պայքարի մասին՝ ընդեմ սխեմատիզմի: Չարենցը մեծ ազդեցություն է թողել Բակունցի գեղարվեստական մտածողության վրա: Սակայն Իշխանյանը պատմությունը սկսում է հակառակ ծայրից: Գրում է. «Կարելի է նույնիսկ Չարենցի վերջին ստեղծագործություններում նկատել բակունցյան աշխարհընկալման ու մտածողությունների որոշ ազդեցություններ»: Նրա կարծիքով պատահական չէ, որ Չարենցը իր «Դեպի լյառն Մասիս» վիպերգը նվիրել է Բակունցին: Իբրեւ երկում երեւում են Բմակունցյան շեշտեր:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1503 269
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4177