Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կապույտի եւ սպիտակի համադրությամբ կազմով
ամսագիր:
«Գրականություն» բաժնում Լ.Գարդիշյանի եւ Վլ.Գրիգորյանի «Պուշկինի բանաստեղծությունները հայերեն» գրախոսությունն է (էջ 169): Պուշկինի երկերի հնգահատորյակից հեղինակները առանձնացնում են I հատորը, որն ընդգրկում է հեղինակի ստեղծագործական կյանքի ամբողջ ժամանակաշրջանը: Շատ հայ թարգմանիչներից նրանք անդրադառնում են Չարենցի՝ պուշկինյան թարգմանություններին: Չարենցը կարողացել է որսալ բանաստեղծի գործի ներքին լիրիկականությունը, վերըստեղծել է պատկերները՝ արտահայտչական միջոցների հմուտ ընտրության միջոցով: Պուշկինի «Աշխատանք» բանաստեղծության Չարենցյան թարգմանության եզրափակիչ տողերը առանձնահատուկ ուժով ընդգծում են պոետի թափած աշխատանքի նշանակությունն ու ծանրությունը:
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1958Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1267 115
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 2512