Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Նարնջագույն կազմին Ռ.Բեդրոսյանի «Բնանկար» փորագրությունն է փայտի վրա:
156-րդ էջին, «Հաղորդումներ, վկայակոչումներ, որոնումներ» բաժնում Հարություն Ֆելիքյանի «Եղիշե Չարենցի էպիգրամները» գրախոսությունն է: Հեղինակն անդրադառնում է Չարենցի՝ 20-ականների էպիգրամներին, որոնք գրական պայքարի արձագանքն էին: Մեջբերում է բազմաթիվ էպիգրամներ, ուր տողերի մեջ պարզ արտահայտվում է շրջապատի, առհասարակ կյանքի նկատմամբ ներգործուն վերաբերմունքը:
1928-29թթ. «էպիգրամներ եւ սատիրական բանաստեղծություններ» շարքի 23 գործերից 9-ը վերաբերում են քննադատներին: Չարենցը քննադատությանը անդրադարձել է քննադատորեն, քանի որ այդ «քննադատությունը» հաճախ գռեհկաբար լռության է մատնում եւ ցցում մերկ «գաղափարախոսությունը» (մեջբերում է Չարենցի խոսքերը):
Անվանաթերթին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1503 263
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4171