Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կարմիր կազմին՝ Մինաս Ավետիսյանի «Թաշկինակով աղջիկը» գործի արտատպությունն է:
«Հաղորդումներ, վկայակոչումներ» բաժնում Թեռլիկ Գ.Մ-ի «Չարենցի Երեւանյան մայիսը» հոդվածն է (էջ 158): Հեղինակն արտահայտում է այն միտքը, որ ինչպես Պուշկինի համար «Բոլդինյան աշունը», այնպես էլ Չարենցի համար 1933թ. մայիսը դարձել է գրական բեղունության չափանիշ: «Գիրք ճանապարհի» ժողովածուն բացվում ու ավարտվում է նաեւ մայիսյան գրած 20 գործով: հոդվածագիրը մանրամասն վերլուծում է 1933թ. մայիսի 4-ին ավարտված Չարենցի «Մահվան տեսիլ» պոեմը: Զուգահեռ է անցկացնում Դանթեի «Դժոխքի» հետ: Ապա թվարկում է մայիս ամսվա ընթացքում գրած բոլոր երկերը: Չարենցյան մայիսի II շրջանը համարվում է 17-ից հետո: Բեղուն ամիսը ավարտվում է Խ.Աբովյանին նվիրված չորստողյա բանաստեղծությամբ:
Անվանաթերթին եւ ետեւի կողմի դարձերեսին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1641 277
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ 4327