«Սովետական գրականություն» համար 10, Անահիտ Չարենց...
«Սովետական գրականություն» համար 10, Անահիտ Չարենց «Ե. Չարենցի ինքնագիր տետրակները» էջ`123
Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Ամսագրի գլխ. խմբագիր`
Հրաչյա Հոհաննիսյան, գլխ. խմբ. տեղակալ` Ֆ. Մելոյան, պատ. քարտուղար Հ. Սեվան: Սպիտակ եվ կանաչ գույների համադրությամբ կազմին եվ կողին սեվ ու սպիտակ գույնի տառեր են, թվեր: Շապիկի առաջին էջում Հայկական բնանկար. Մեղրի. լուս. Պերճ Պետրոսյան, «Աշուն»:
123-124 էջերի ներքեվում թուղթը պատռած է 1.5սմ-ի չափսով,
131-132 էջերի ներքեվում թուղթը պատռած է 1.5սմ.-ի չափսով, վերեվում` 5սմ-ի չափսով:
«Գրական ժառանգություն» բաժնում Ան. Չարենցը գրում է
Ե. Չարենցից հասած, փրկված վերջին չորս ինքնագիր տետրակների մասին, վերջին երեք տարիների
ստեղծագործությունների մասին, որոնցից պիտի գոյանար նրա նոր գիրքը: Չարենցի տետրակները նրա ձեռագիր ժառանգության մի հիմնական մասն են կազմում եվ անգնահատելի են, որովհետեվ նրանցից շատերն անտիպ գործեր են եվ նկատելի են Չարենցյան նոր գրքի կառուցվածքային ուրվագծերը: Չարենցի ինքնագրերի հիման վրա Ան. Չարենցը պատրաստել է մոտ երեք հարյուր չափածո կտորներ, որոնք չի կարելի ավարտուն գործ համարել, բացառությամբ հեղինակի նշած
«Վերջնական վարիանտ»-ը: Սեվ տետրակի մեջ է գրված «Գովք Արուսին` 17մայիս. 1936թ» եվ նվիրել է Արուս Ոսկանյանին: Լավ է պահպանվել «ԻՄ քառասնամյակը» տետրը, որտեղ նաեվ
«Պոեմ անվերնագիրը» եվ
«Երազների մասին» գործերի սեվագիր տարբերակները սեվ կաշվե կազմով տետրի մեջ մոտ Չարենցը գրել կամ արտագրել է տարբեր տարիների ավարտուն
գործերը, առանձին բաժնում խորաագրված «Մանր բանաստեղծություններ,
ֆրագմենտներ, տողեր /զանազան տարիների/:
«Էպիգրամներ եվ սատիրական բանաստեղծություններ» խորագրի տակ տարբեր տարեթվեր կրող երգիծական ոտանավորներ բանաստեղծը զետեղել է 1932թ
«Երկեր»-ում: Հաջորդ տետրը կաշվե կազմով է, մաշված, որի վրա գրված է «Ձեռագիր, 1936 օգոստոս 23-24, Ծաղկաձոր. ԽՀԳ ՄԻության հանգստի տուն» Տետրից պոկված թերթերի վրա «ՈՒղերձը», «Պոետի վիշտը», եվ Վերջերգն է: Մեզ համար թանկ է Չարենցի ձեռագրի յուրաքանչյուր թերթիկը, անտիպ պատառիկն ու տողը, քանի որ դրանք անվերադարձ կորստից
փրկում են բանաստեղի`
«արարչական գործի
ճանապարհի» ընդհատված անտիպ ու անավարտ հզացումները,- գրում է Ան. Չարենցը:
Անվանաթերթի աջ կողմում ՉՏԹ կնիքն է:
Էջ՝ 144Նյութը՝ կավճապատ թուղթ, թուղթ, տպագիրՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1982Չափս՝ 26սմ x 17սմՏպարան՝ Երևան, համար երկրորդ տպ.,Տերյան 44Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
3199
Հիմնական հաշվառանիշ՝
ՀՖ 6098