Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Ամսագիր
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
Կրեմագույն կազմին սև
տպատառեր են: Գլխ. խմբագիր՝ Հմայակ Սիրաս: Խմբ. կոլեգիա՝ Ն.Զարյան, Ստ. Զորյան : 165-րդ էջին Գ.Էմինի «Մեծ բովանդակության ու բարձր արվեստի, բազմակողմանի եվ խորը վերլուծության համար» գրախոսությունն է , ուր հեղինակն անդրադառնում է Հ. Թամրազյանի՝ պոեզիայի դիսպոտում կարդացած զեկուցման տպագրությանը: Վերլուծում է գրողների հասցեին արված Թամրազյանի քննադատությունը: Թամրազյանը բերելով «Բինգյոլի» օրինակը, նշում է , որ դա երգվում է կամա, թե ակամա, համարելով այդ մեր ժամանակի բանաստեղծության էական արժանիք: Գ.Էմինը շարունակում է միտքը. «իսկ Մայակովսկին, իսկ Չարենցը...չէ որ նրանցից ոչ մեկը չի երգվում : Ուրեմն ինչ, ինչպես Թամրազյանն է ասում « այն պարզ պատճառով, որ նրանք ապրած չեն, «կեղծ պոեզիա են»»: Անդրադառնում է քննադատի այլ ձեվավորումներին :
Ավանաթերթին
ՉՏԹ կնիքն է :
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
1263 361
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ5324