Թեմա՝
Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ
Ենթաթեմա՝
Տպագիր նյութեր
Տեսակ/ժանր՝
Թերթ
Թանգարան՝ Եղիշե Չարենցի տուն-թանգարանՆկարագրություն ՝
4-րդ էջում Գ.Անանյանի «Չարենցը նորովի և խորությամբ» հոդվածն է, որտեղ գրականագետը անդրադառնում է Չարենցի անցած ստեղծագործական ուղուն, ամբողջացնում հարուստ ու բազմազան ստեղծագործական առնչությունների նկարագիրը: Խոսում է Սուրեն Աղաբաբյանի «Եղիշե Չարենց» մենագրության արժանիքների մասին: Պրոֆեսիոնալ բարձր մակարդակով, գեղարվեստական ինքնատիպ ու բազում յուրահատկությունների համոզիչ վերլուծությամբ է բնութագրվում Չարենցի «Երկիր Նաիրի» վեպի գնահատությանը նվիրված հետազոտության վերջին գլուխը: Գրականագետը պահպանելով գրական էթիկայի սահմանները, հերքում է սխալ ու միակողմանի կարծիքները: Մենագրության հեղինակին հաջողվել է հասնել գիտական խորության և գեղարվեստականության համադրման:
Ս.Աղաբաբյանը մենագրության մեջ բարեխղճորեն զուգորդում է նախորդների ու ժամանակակիցների արածները, ամբողջացնելով արդեն հայտնին ու հայտնաբերվածը:
1-ին էջին ՉՏԹ կնիքն է:
Նյութը՝ թուղթՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
229 63
Հիմնական հաշվառանիշ՝
Թ/Ա ՀՖ194