Սուր

Թեմա՝  Զենք Ենթաթեմա՝  Սառը զենք Տեսակ/ժանր՝  Սուր Բնօրինակի անվանում՝  Ձեռնափայտ սուր պատյանով Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Սուրն ունի սրածայր, երկսայր շեղբ, որի կենտրոնով երկու կողմից ակոս է անցնում, իսկ վերջինիս մեջտեղով՝ ելուստաձև առանցք: Կոթը փայտից է՝ թեքված ուղիղ անկյան տակ, այնպես որ պատյանի մեջ մտցված ժամանակ գավազանի տպավորություն է թողնում: Պատյանը ամբողջական փայտ է, մեջտեղում ՝ փորված, դրսից պատված է արհեստական կաշվով, ծայրին մետաղյա գլան է հագցված: Շեղբի հիմքում կա դրոշմ: Կոթը ներքևի կեսում պատված է մեկուսիչ ժապավենով: Լայնություն (սմ)՝  1.5սմ Երկարություն (սմ)՝  շեղբի երկ.` 65սմ, կոթի երկ.` 10.5սմ Նյութը՝  մետաղ, փայտ, կաշի Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թիֆլիս Հայտնաբերման վայրը՝  ՀԱՊԹ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դարի վերջ Նվիրատու՝  Լավրենտի Աշոտի Բարսեղյան Հայտնաբերման ժամանակը՝  15.10.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  3311 Բաժնեհաշվառանիշ՝  ԹՄ-501