Սպիտակի երկրաշարժ. 1988-2018

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2018 թ, դեկտեմբերի 7-ին շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմային: Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ. ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը: 1988 թ. դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության հյուսիսային շրջաններում տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Սպիտակ քաղաքի մոտ և որը հետագայում անվանվել է Սպիտակի երկրաշարժ: AH Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2018 Չափս՝  4x3 սմ Նկարագրություն՝  Սպիտակի երկրաշարժ։ Անվանական արժեքը՝ 230 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Մկրտչյան Վահագն Տպարան՝  Cartor Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  2228-Նամ․