Ստորագրություն կաթուղիկե Էջմիածնի և հինգ գավառացն Արարատա: Հատոր երկրորդ

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Բնօրինակի անվանում՝  Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ: Հատոր երկրորդ Թանգարան՝  Հովհաննես Թումանյանի թանգարան Նկարագրություն ՝  Աշխատասիրութեամբ Յովհաննու եպիսկոպոսի Շահխաթունեանց Շահրիարցւոյ միաբանի սրբոյ Էջմիածնի. Ստորագրութիւն կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ: Հատոր երկրորդ. Տպագրեալ հրամանաւ վեհափառ կաթուղիկոսի ամ.Հայոց Յովհաննու Կարբեցւոյ և զանազան նշանակիր Տերութեանն Ռուսաց. - 'Ի Ս. Կաթուղիկէ Էջմիածին, 1842: Կազմը կոշտ է, ամուր ստվարաթղթից: Կազմերեսները և կռնակը պատված են մանանեխագույն ու սև-բալագույն մարմարե մակատեսքով կաշվով: Կռնակի վերևի ու ներքևի մասերում սոսնձված են կանաչ ուղղանկյունաձև կաշվե հատվածներ, որոնց վրա սև տառերով դրոշմված են վերնագիրն ու հատորի համարը: Էջերի եզրերը պատված են կապտավուն մանր պուտերով ներկաշերտով: Տիտղոսաթերթի ներքևի աջ մասում կա Հովհ. Թումանյանի անձնական գրադարանի մանուշակագույն թանաքով կնիքը: Գրքում առանձին 3 թերթերի վրա տպագրված են ցուցակներ: Կազմը և կռնակը խունացած ու թեթևակի մաշված են, վերջին էջերին կան սնկահետքեր: Հեղինակ՝  Շահխաթունյան Հ. Էջ՝  409, 3 թ. ցուցակ Նյութը՝  թուղթ, ստվարաթուղթ, կաշի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1842 Լայնություն (սմ)՝  14,7 Երկարություն (սմ)՝  21,8 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԹԹ ԳԳ Հիմնական հաշվառանիշ՝  520/261-3