Թեմա՝
Մարմնի խնամքի և հարդարման միջոցներ
Ենթաթեմա՝
Կոսմետիկական նյութեր և տարողություններ
Տեսակ/ժանր՝
Տարողություններ
Թանգարան՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայությունՆկարագրություն ՝
Երկկանթ, կապույտ, թափանցիկ ապակուց, ներճկված հատակով, բազմանիստ իրանով, նեղ, ոչ շատ բարձր վզով, դուրս ճկված տափակ շուրթով: Իրանը զարդարված է բուսական զարդով և ակոսներով: Կանթերը սպիտակ, անթափանց ապակուց են՝ ոճավորված:
Հայտնաբերման վայրը՝ Եղեգնաձորի շրջկենտրոն, Ջոջ դար, N 30 դամբարանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ Մ.թ.ա. 1-ին դար - մ.թ. 1-ին դարՆյութը՝ ապակիՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ՊԾ
Հիմնական հաշվառանիշ՝
ԳԳ 45
Բաժնեհաշվառանիշ՝
Հ-45/6