Թեմա՝
Զարդեր
Ենթաթեմա՝
Պահոցներ
Տեսակ/ժանր՝
Այլ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սրվակակալ՝ սրվակով- սրվակակալի մակերեսը զարդանախշված է պարսկական մանրանկարչությանը բնորոշ զարդապատկերներով: Սրվակակալի մեջ դրված է ապակե սրվակ, որի պարանոցը ելուստավոր երեք գոտիներով է, բերանը՝ նեղ, կլոր: Սրվակակալի հատակի կենտրոնում, դրսի կողմից, դրոշմված է պարսկերեն գրություն՝ Իսպահան: Իրը պատկանել է իրանահայ տիկին Լօժեն Գարիքյանին, որը բնակվում է ԱՄՆ-ում: Հարսանեկան նվեր է քավորից՝ Բերկրունի Պետրոսյանից (1947 թ.):
Ստեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, ՍպահանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 20-րդ դարի սկիզբՆյութը՝ արծաթ, ապակիՉափս՝ սրվակակալ՝ 15 x 5,5 x 3,5 սմ, սրվակ՝ 9,2 x 5,7 x 3,7 սմՔաշ (գր)՝ 105,37 գՆվիրատու՝ Լօժեն ԳարիքյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 16769