Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Ասեղնագործ իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Սփռոց
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Սփռոց սեղանի, ուղղանկյունաձև, պատրաստված է մոխրականաչավուն կոպիտ մանվածքի բամբակյա կտորից, որի կենտրոնի և եզրերի զարդանախշերն արված են կտրատովի տեխնիկայով: Եզրի նախշն իրենից ներկայացնում է միանման ծաղիկներից ու տերևներից կազմված շղթա, կենտրոնի զարդամոտիվը սկսվում է քառաթերթիկ ծաղկանախշով, ապա շարունակվում է 4 կիսաշրջանների մեջ թռչնագլուխ վիշապների ոճավորված պատկերներով:
Նյութը՝ ԲամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ Պարսկաստան, Նոր ՋուղաՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1930-ական թթ.Չափս՝ 210 x 140 սմՆվիրատու՝ Թագուշ ԲաշիկյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17505-13